«Մեդիամաքս» գործակալությունը որոշել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված Ընտրողների ռեգիստրից պարզել, թե որտեղ են գրանցված Հայաստանի ներկա ու նախկին ղեկավարները, ՀՀ նախագահի թեկնածուները և նրանք, ում ընդունված է օլիգարխ անվանել:
Նշենք, որ ստորև ներկայացվող տեղեկատվությունը վերաբերվում է գրանցման և ոչ թե փաստացի բնակության հասցեներին, որոնք կարող են և չհամընկնել:
ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը գրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, Ձորափի փ. 72 հասցեում: Նույն հասցեում գրանցված են նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և նախագահի դուստրը` Սաթենիկ Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սուրենի Սարգսյանը գրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, Չարենցի փ. 70 114 հասցեում: Նույն հասցեում գրանցված են նաև վարչապետի տիկինը` Գոհար Սարգսյանը և նրանց դուստրը` Նարինե Սարգսյանը:
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Արգամի Աբրահամյանըգրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, Տերյան Փ. 66 18 հասցեում: Նույն հասցեում գրանցված է նաև ԱԺ նախագահի հարսը, ԲՀԿ առաջնորդի դուստրը` Էմմա Ծառուկյանը:
ՀՀ նախկին նախագահ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը գրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, Ծիծեռնակաբերդի փ. 10 հասցեում: Նույն հասցեում գրանցված է նաև նրա կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, որդին` Դավիթ Տեր-Պետրոսյանը և հարսը` Լիլիթ Տեր-Պետրոսյանը:
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը գրանցված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Իսակովի Փ. 23/7 հասցեում: Նույն հասցեում գրանցված են նաև նրա կինը` Բելա Քոչարյանը, որդիները` Սեդրակը և Լևոնը, և հարսը` Զարուհի Բադալյանը:
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Ռիչարդի Հովհաննիսյանը գրանցված է Երևանի Նորք-Մարաշ համայնքում, Նորք 15 Փ. 50 հասցեում: Բնակարանում գրանցված է միայն Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Արարատի Բագրատյանը գրանցված է Երևանի Արաբկիր համայնքում, Ավետիսյան Փ. 80 52 հասցեում: Նույն հասցեում գրանցված են նաև նրա կինը` Նանա Բագրատյանը և որդին` Արարատ Բագրատյանը:
ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Կոլյաի Ծառուկյանը գրանցված է Կոտայքի մարզի Առինջ գյուղում, Բաղրամյան Փ. 8 հասցեում: Նույն հասցեում գրանցված են նաև նրա կինը` Ջավահիր Ծառուկյանը և զավակները` Անահիտը, Գայանեն և Ռոզան:
ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը գրանցված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Ծերենցի 2 Նրբ. 6 հասցեում: Այս հասցեում գրանցված են նաև. Արտակ Գրիգորի Ալեքսանյանը, Լիան Լիմինդրի Ալեքսանյանը, Սոֆիա Լիմինդրի Ալեքսանյանը, Սվետիկ Լիմինդրի Ալեքսանյանը, Գալուստ Գարեգինի Հովհաննիսյանը, Լեյլի Մհերի Ղարիբյանը, Նելլի Ավետիկի Ոսկանյանը, Անահիտ Չապաևի Սիմոնյանը, Գագիկ Տելեմակի Սիմոնյանը, Մարգարիտա Գագիկի Սիմոնյանը և Վարսենիկ Տելեմակի Սիմոնյանը: