Ապրիլի 17-ին` ժամը 19.00-ին, Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում կտրվի ֆրանսահայ անվանի օպերային երգիչ Ադամ Բարրոյի (Մուրադ Ամիրխանյան) Հայոց Ցեղասանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:
Միջոցառումները կշարունակվեն ապրիլի 25-ին Փարիզում:
Ծիծեռնակաբերդում Ադամ Բարրոյի կատարմամբ ու Մանուկ Հարությունյանի նորաստեղծ «Մանջութ» լարային նվագարանի նվագակցությամբ կհնչեն Կաչչինի «Ավե Մարիա» և Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները:









































