Կոմպոզիտոր, երաժիշտ և երգիչ Ջոն Բոն Ջովին ծրագրում է Նյու Ջերսիում բացել համալիր կենտրոն՝ օգնելու ընչազուրկներին, անօթևաններին և «Սենդի» փոթորկից տուժածներին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Բարեգործական հաստատությունում կարիքավորները կկարողանան ստանալ անվճար սնունդ, մթերքների գնման կտրոններ, ինչպես նաև բժշկական շտապ օգնություն:
Բացի այդ, կենտրոնում կտեղակայվի նաև Բոն Ջովի ռեստորանը, որի բոլոր հաճախորդները յուրաքանչյուր այցելության ժամանակ բարեգործության համար պարտադիր պետք է վճարեն նվազագույնը 10 դոլար:












































