Saturday, 04 05 2024
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել

Այս օրերին Ցեղասպանությանը վերաբերող պաստառներ կախելը սխալ է. հո մայիսի 9-ը չէ՞. ՌԴ հայերի միություն

Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ բազում պաստառներ այսօր կարելի է տեսնել աշխարհի տարբեր քաղաքներում՝ Նյու Յորքից մինչև Կիև և Փարիզ, սակայն ոչ մի անմոռուկ և ցուցապաստառ Ռուսաստանի Դաշնությունում: Ինչո՞վ է այս հանգամանքը բացատրվում: «Առաջին լրատվական»-ը Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցից փորձեց պարզել խնդիրը:

Գերման Անանյանցի խոսքով՝ արդեն կան այդպիսի պաստառներ, ամեն ինչ նախապատրաստված է, և երբ գա ապրիլի 24-ը, այդ ժամանակ նախատեսված են և՛ հանրահավաքներ, և՛ երթեր, և՛ պաստառներ:

«Իսկ հիմա մենք իրավունք չունենք նման բան անել, քանի որ այլ երկրում ենք գտնվում: Հիմա ժամանակավրեպ է պաստառներ փակցնելը: Ոչ միայն Մոսկվայում, երեկ ես Մինվոդիում էի, հանդիպել եմ հայկական ակտիվի հետ, որոնք ունեն և՛ պաստառներ, և՛ անմոռուկներ, ապրիլի 17-ին այնտեղ Հյուսիսկովկասյան համալսարանում Ցեղասպանությանը վերաբերող կոնֆերանս է լինելու, որտեղ ելույթ ունեցողների մեծ մասը ռուս պրոֆեսորներ են: Բացի այդ, խաչքարեր կբացվեն Սախալինում, Ամուրում, Բլագովեշչենսկում, Բաշկիրիայի Հանրապետությունում, Մոսկվայի մարզում և այլն: Մեր աշխատանքը եռում է: Բայց այս օրերին Ցեղասպանությանը վերաբերող պաստառներ կախելը սխալ է. սա հո մայիսի 9-ը չէ՞, որը վերաբերում է բոլոր ժողովուրդներին: Սա տոնական երեկո չէ, որ պաստառներ կախեն: Փոխարենը ցուցահանդեսներ են կազմակերպվել այդ թեմայով Մոսկվայում, Սարատովում, Պյատիգորսկում: Իսկ դրոշներ կախելը քաղաքում դեռ վաղ է ու ճիշտ չէ»,- ասաց նա:

Նա, այնուամենայնիվ, իր վրդովմունքը հայտնեց, որ Իրինա Ալեգրովան ապրիլի 24-ին տոնական համերգ է տալու Տվերում:

«Սա արդեն երկրորդ անգամ է, որ նա այդպես է վարվում ու մեր բոլոր փորձերը՝ դադարեցնելու այն, արդյունք չեն տվել: Նա ասում է, որ համերգի սկզբում կհիշատակի Հայոց ցեղասպանության մասին, հետո կերգի հայերեն մի երգ, բայց հետո պիտի երգի իր վուլգար երգերը, այո՞: Դա ինձ դուր չի գալիս: Իսկ, օրինակ, Եվգենի Պետրոսյանը մի քանի տարի առաջ չեղյալ հայտարարեց ապրիլի 24-ին նախատեսված ելույթը, բոլոր տոմսերը հետ վերադարձրին»,- հավելեց Գերման Անանյանցը:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը տեղեկացրեց, որ ապրիլի 22-ին Մոսկվայում՝ Միությունների տան դահլիճում, մեծ միջոցառում կլինի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին ներկա են լինելու նախարարներ ու այլ պաշտոնյաներ: «Այսինքն՝ ապրիլի 24-ին Մոսկվայում կլինի հանրահավաք ու երթ, կլինեն պաստառներ, բայց քաղաքում նման բովանդակությամբ պաստառներ չենք կարող կախել, կոնֆլիկտ ու սկանդալ կլինի: Առանց այդ էլ մեզ շատ խանգարում են ադրբեջանցիները: Օրինակ՝ մենք նախատեսում ենք խաչքար բացել Ուղղափառ եկեղեցու տարածքում, իսկ ադրբեջանցիներն ամեն օր դիմումներ ու բողոքներ են գրում, սպառնում են, որ թույլ չեն տա նման քայլ: Դա, բնականաբար, Բաքվի ու Անկարայի պատվերով է արվում: Ժամանակից շուտ նման պաստառներ մենք կարող ենք կախել միայն ՀՀ դեսպանատանը, Ռուսաստանի հայերի միությունում, բայց ոչ քաղաքում: Ես կարծում եմ, որ դա չի կարելի անել: Եթե նման բան լինի, այնպիսի «բազար» կսկսվի: Ադրբեջանցիներն ու թուրքերը բողոքներով հանդես կգան, կծավալվի, իսկ սգո օրը մենք այդ ամենը կօգտագործենք: Հայաստանում ու ԼՂՀ-ում կարող ենք պաստառներ կախել, բայց Ռուսաստանում պետք չէ անել: Առանց այդ էլ բոլորը գիտեն այդ սգո օրվա մասին, բայց Ռուսաստանը բազմազգ է: Ասենք՝ Մինվոդիում շատ ադրբեջանցիներ կան, որոնք ապրում են այստեղ ու չեն ուզում վերադառնալ Ադրբեջան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում