Արդեն երկու տարի պատերազմական գոտի դարձած Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի՝ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյանի դպրոցի հարյուրավոր սաներ միջնակարգ կրթությունը կավարտեն Լիբանանի հայկական դպրոցներում, գրում է լիբանանյան The Daily Star-ը: Թեև դպրոցներում դասերը շարունակվում են, սակայն դրանք հաճախ են հետաձգվում մարտերի պատճառով:
Հալեպի դպրոցը մեկն է այն բազմաթիվ դպրոցներից, որոնք կառուցվել են ավելի քան կես դար առաջ՝ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի կրթական պահանջմունքները բավարարելու համար:
Հարյուրավոր սիրիահայ դպրոցականներ գրանցվել են Լիբանանի հայկական դպրոցներում (մի մասը ժամանակին բացվել է Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից), սակայն հույսը չեն կորցնում, որ մի օր կվերադառնան հարազատ դպրոց: Նյու Յորքում տեղակայված ոչ կոմերցիոն կազմակերպությունը Սիրիայում հակամարտության մեկնարկից մինչ օրս 1.7 մլն դոլար է հատկացրել սիրիահայերին օգնելու համար:
Սիրիայում բնակվող 120 հազար հայերի մեծ մասը կենտրոնացած էին Հալեպում: Ամեն շաբաթ նորանոր ընտանիքներ են տեղափոխվում Լիբանան, սակայն ոմանք այնտեղից տեղափոխվում են, քանի որ Լիբանանում կենսապայմանները թանկ են, գրում է թերթը:
Երեխաներն էլ իրենց հերթին են դժվարությունների բախվել: Սիրիայում հայերեն էին սովորում արաբերենով, իսկ Լիբանանում՝ անգլերենով:











































