Saturday, 08 06 2024
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ

Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր: Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնության ապահովման, կարողութունների զարգացմանն ուղղված ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ցուցաբերած աջակցությունը։

«Քննչական կոմիտեն նախաքննություն իրականացնող մարմին է` կոչված ապահովելու հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը: Քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկանալու, թե իրավապահ մարմինները, քննչական մարմինները ինչպիսի քայլեր են իրականացնում՝ հանցագործությունները բացահայտելու, հանցագործության հետևանքով խախտված իրենց իրավունքները վերականգնելու, օրինականություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Ա.Հովսեփյանը՝ արձանագրելով, որ կոմիտեի պաշտոնական կայք-էջը, որը մշակվել է ԵԱՀԿ-ի աջակցությամբ, ուղղված է ապահովելու քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքի իրացումը:

«Կոմիտեի գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ հաճախ սահմանափակվում են քրեական դատավարության ընթացքում ներգրավված անձանց իրավունքները եւ շատ կարեւոր է, որ այդ ընթացքում խստագույնս պահպանվի օրինականությունը: Վստահ եմ, որ հրապարակայնության ապահովումը կնպաստի ոչ միայն կոմիտեի ամենօրյա աշխատանքի մասին ընդհանուր տեղեկացվածությանը, այլ նաեւ՝ քաղաքացիների՝ իրենց իրավունքների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը», – ընդգծել է Քննչական կոմիտեի նախագահը:

Անդրադառնալով Քննչական կոմիտեի տեխնիկական վերազինմանը` Ա.Հովսեփյանը կարեւորել է տարածքային եւ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների համար անհրաժեշտ աշխատանքային պայամանների ստեղծումը, որն էապես ազդում է կոնկրետ քրեական գործերով նախաքննության կազմակերպման որակի եւ արդյունավետության վրա: Հատկապես կարեւորվել է տեղեկատվական բազաների ստեղծումը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ցուցաբերած տեխնիկական աջակցությամբ մայրաքաղաքի երկու քննչական բաժնում փորձարկվում է քրեական գործերի նյութերի թվայնացումը: Փորձնական ծրագրի արդյունքներով կքննարկվի քննչական բոլոր տարածքային ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման ներդրման հարցը, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեղեկատվական բազաներ, հետագայում ունենալ նաեւ ներքին ցանց եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան քրեական արդարադատության համակարգի խթանումը, որին և, հուսով են, կնպաստեն այս ջանքերը:

Կողմերը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր եւ նախանշել այն զարգացնելու նոր ուղղություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում