Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կայացած «Լիոն»-ի դեմ խաղում (2:1) դուբլի հեղինակ դարձավ, նշեց, որ ուրախ է իր թիմին հաղթանակ պարգևելու կապակցությամբ:
«Ես շատ ուրախ եմ: Մարզումների ժամանակ մեծ ուշադրություն եմ դարձնում տուգանային հարվածների իրացմանը և անցած շաբաթ արդեն աչքի եմ ընկել տուգանայինից կատարած հարվածով:
Մենք հանդես չեկանք մեր հնարավորությունների 100%-ով: «Տոտենհեմ»-ի խաղացողները հոգնել էին, բայց, այնուամենայնիվ, հաջողվեց առավելության հասնել: Հակառակորդը շատ կազմակերպված էր գործում»,- հայտարարեց ֆուտբոլիստը:






































