Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Նունյեսը հայտարարեց, որ Լիոնել Մեսսիին համարում է լավագույնը բոլոր այն ֆուտբոլիստների թվում, որոնց առիթ է ունեցել տեսնելու «գործի մեջ»:
Հիշեցնենք, որ «Բարսա»-ում Նունյեսն աշխատել է նաև արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ:
«Եթե ինձ հարցնեք, թե ով է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, ապա ես կպատասխանեմ, որ բազմաթիվ հզոր ֆուբոլիստների հետ եմ աշխատել, բայց նրանցից ոչ ոք չի կարող համեմատվել Լիոնել Մեսսիի հետ: Մեսսին լավագույնն է»,- հայտարարել է Նունյեսը:









































