Tuesday, 30 06 2026
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում

Սերժ Սարգսյանի սխալների ընտրանին

Ժամանակները փոխվել են, փոխվել եմ նաև ես` քարոզարշավի ընթացքում հայտարարել է Սերժ Սարգսյանը, հետո նշել, որ ափսոսում է իր սխալների համար, որոնք իրենից լավ ոչ ոք չգիտե: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի համար նախընտրական ցուցանիշները հուսադրող չեն:

Ընտրարշավի վերջին օրերին նա փորձում է հանդես գալ ակնհայտ քավության նոտաներով, որը երևի թե վերջին զենքն էր, որ պահել էր, այսպես ասած, որպես վերջին հույս: Սերժ Սարգսյանի թիմը երևի արձանագրում է, որ նախընտրական քարոզարշավը չի ապահովում ձայների, վստահության այն պաշարը, որը հարկավոր է առանց կեղծիքի կամ նվազագույն կեղծիքով նախագահ դառնալու կամ մնալու համար, առավել ևս մեկ փուլով: Իսկ Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցածից հետո իշխանությունը երևի թե, ամենայն հավանականությամբ, կամենում է ամեն ինչ ավարտել մեկ փուլով, քանի որ հակառակ պարագայում հայտնի չէ, թե ինչ կարող է լինել երկրորդ փուլից առաջ ընկած երկշաբաթյա ժամանակահատվածում: Այդ երկու շաբաթների մասով իշխանությունը ամեն կերպ փորձեց համոզել Պարույր Հայրիկյանին, անգամ նրա անլրջության գնով, որ հետ վերցնի դիմումը ՍԴ-ից և ընտրությունները ևս երկու շաբաթ չձգի:

Այսինքն` երկրորդ փուլն էլ իշխանությունների համար անցանկալի զարգացում կլինի: Բայց, Սերժ Սարգսյանի ձայներն էլ կարծես թե չեն բավականացնում մեկ փուլի համար: Բարեբախտաբար, չկա այնպիսի մրցակից, որն ունենար բավական մեծ էլեկտորատ և լուրջ խնդիր առաջացներ այդ առումով, բայց այդպիսի մրցակցի բացակայությունը դեռ բավարար չէ: Դեռ պետք է ձայներ հավաքել սեփական ցուցանիշի համար: Սրան զուգահեռ` եղան այն անհաջող «կիքսե որակված երևույթները, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր մարդկային, անբռնազբոս շփում հաստատել քաղաքացիների հետ, բայց արդյունքում ստացվում էր շատ անհարմար իրավիճակ, և վարկանիշը թարս էր շրջվում, ինչպես հայտնի բանջարեղենն ըստ Սերժ Սարգսյանի:

Ահա այդ ամենից հետո Սերժ Սարգսյանն ակնհայտորեն անցել է վերջին հույսին՝ խոստովանությանն ու քավությանը: Նա հայտարարում է, որ գիտե իր սխալները, ափսոսում է դրանց համար, և ասում է, որ փոխվել է: Այս արտահայտությունների տակ կան մի քանի շերտեր: Բանն այն է, որ այս ամենին զուգահեռ` Սերժ Սարգսյանն արդեն քարոզարշավային երկու օր է, ինչ խոսում է երկիրը քայքայող համակարգի, ընտրակեղծիքների, տնտեսությունը տնօրինող մի քանի հարուստների, մարդկանց ձայնից, ունեցվածքից զրկողների և այլ սարսափելի երևույթների մասին: Սերժ Սարգսյանը ահա այս համատեքստում փորձում է իրեն տարանջատել այդ ամենից և հայտարարել, որ ափսոսում է և փոխվել է: Ափսոսանքի պարագան հասկանալի է: Ի վերջո, նա չի կարող չխոստովանել, որ եղել է այդ արատավոր համակարգի կարևոր դերակատարներից մեկը: Եվ դրա համար նա անպայման պետք է ասի, որ ափսոսում է, այլապես փոխվելու մասին հայտարարության էֆեկտը կլինի զրոյական: Բայց եթե Սարգսյանն ասում է, որ ափսոսում է, արդյոք դրանից բարձրանո՞ւմ է փոխվելու մասին էֆեկտը:

Նախ` սխալների մասին չեն ափսոսում, այլ ներողություն են խնդրում, եթե դրանք որևէ մեկին վնաս են պատճառել, ցավ են պատճառել, կորուստ են պատճառել: Սերժ Սարգսյանը իշխող համակարգում զբաղեցրել է կարևորագույն պաշտոններ, և եթե դրանցում սխալվել է, ապա անկասկած է, որ այդ սխալները մարդկանց որոշակի շերտի, եթե ոչ հանրության մեծամասնության համար, անշուշտ, ունեցել են ծանր հետևանքներ: Այսինքն` Սերժ Սարգսյանը պետք է ոչ միայն ափսոսա, այլ պարզապես ներողություն խնդրի: Բայց ներողությունը պետք է լինի միանգամայն կոնկրետ: Դա չի վերաբերում միայն Սերժ Սարգսյանին: Դա վերաբերում է ցանկացած քաղաքական գործչի, ով փորձում է հրապարակային քաղաքականության մեջ կիրառել քավության և այսպես ասած` անկեղծ խոստովանության քարոզչական տեխնոլոգիան: Դա քաղաքականության մեջ ընդունված, կիրառական պրակտիկա է, սակայն հասարակությունն այստեղ ունի հստակ պահանջներ և թելադրում է կանոններ, այլապես ամեն ինչ շատ հեշտ կլիներ՝ խոստովանել, ափսոսալ, անգամ ընդհանրական ներողություն խնդրել և անցնել առաջ:

Իրականում, առավել ևս` երբ խոսքը պետական կարևոր պաշտոններ զբաղեցրած գործիչների մասին է, սխալների համար ափսոսանքից բացի, պետք է հստակ ներողություն՝ կոնկրետ սխալների մատնանշմամբ: Հասկանալի է, որ գործիչը, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանը չի կարող կանգնել և հերթով թվարկել իր երկար տարիների կարիերայի բոլոր մեծ ու փոքր սխալները: Բայց գործիչը, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանը պարտավոր է թվարկել գոնե մի քանիսը՝ իր կարծիքով առանցքայինները: Դա անհրաժեշտ է նրան հանրային ստուգման ենթարկելու համար, որպեսզի պարզ լինի, թե սխալների մասին ափսոսացող և ներողություն խնդրող, փոխված մարդը արդյոք իրակա՞ն է, թե՞ այստեղ բացառապես տեխնոլոգիա է, որ կիրառվում է ընտրարշավի ավարտին: Դա, իհարկե, չի նշանակի, որ հասարակությունը անմիջապես պետք է ների կամ պետք է ների ընդհանրապես, պետք է հավատա: Դա արդեն հանրության որոշելիքն է: Պարզապես միայն այդպես կարող է տեխնոլոգիան դառնալ նաև արժեք և մշակույթ, հակառակ պարագայում վերածվում է ընդամենը հանրային խաբեության և մանիպուլյացիայի միջոցներից մեկի:

Հայաստանի քաղաքական դաշտի, դասի համար սա ընդհանուր խնդիր է: Եվ այդ խնդիրը ինքն իր մեջ ու նաև հասարակության առաջ չի կարողանում լուծել ոչ մի գործիչ, ով փորձում է խաղարկել այդ քավության և խոստովանության տեխնոլոգիան, խոսում սխալների մասին: Որևէ մեկը դեռ չի համարձակվել կոնկրետանալ և խոսել համակարգային նշանակություն ունեցած սխալների մասին: Որևէ մեկը չի համարձակվել խոստովանել, որ եղել է ընտրակեղծիք, և ինքը եղել է դրա մասնակից, ովքեր էլ որ ինչ-որ սխալ են խոստովանել, փորձել են դա արդարացնել կամ ղարաբաղյան պատերազմով կամ երկրի կայունությանը և համանման երևույթներին հղում կատարելով: Արդյունքում ստացվում է, որ ոչ ոք անարդարացի չի սխալվել, բայց երկիրը թաղվել է անարդարության և ապօրինության ճահճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում