Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարծում է, որ թիմը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
«Ատլետիկո»-ի հետ արտագնա խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Պատասխան խաղը կայանալու է ապրիլի 22-ին:
«Կարծում եմ՝ մեր հարկի տակ պետք է հաղթենք: Բոլորովին այլ խաղ է լինելու: Պետք է ամեն գնով հաղթել սեփական երկրպագուների ներկայությամբ:
Վստահ ենք մեր ուժերին: Թիմը համակարգված է գործում: «Ռեալ»-ը մարտնչելու է»,- Խամեսի խոսքերը մեջբերում է ESPN-ը:









































