«Դիսնեյլենդն» իր 60-ամյակը կտոնի հսկայական շոուով, որը կտևի գրեթե 1 տարի: Տոնական միջոցառումների շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ Լոս Անջելեսում:
Ամերիկացի մուլտիպլիկատոր և պրոդյուսեր Ուոլտ Դիսնեյի մտահղացած «Դիսնեյլենդ» զվարճանքների առաջին այգին բացվել է 1955 հուլիսին Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում, 1988-ին այն վերանվանվել է «Դիսնեյլենդ այգու»:
Հանդիսավոր տոնակատարությունները կսկսվեն մայիսի 22-ին ու կշարունակվեն մինչև 2016-ի առաջին կեսը: Դրանք արդեն ստացել են ոչ պաշտոնական անվանում՝ «ալմաստե հանդիսություններ»:
«Կազմակերպիչները պատրաստում են անկրկնելի գիշերային շոու «Ուոլտ Դիսնեյ» ընկերության ֆիլմերի հերոսների մասնակցությամբ՝ հազարավոր լուսադիոդային լամպերով, երաժշտությամբ»,- գրում է Los Angeles Times-ը:
Ի սկզբանե Դիսնեյը որոշել էր զվարճանքների այգին կառուցել Լոս Անջելեսում՝ կինոստուդիայի կողքին, սակայն ազատ հարթակի բացակայության պատճառով այն կառուցվել էր Լոս Անջելեսից 45 կմ հարավ:
«Ալմաստե հանդիսությունների կազմակերպիչները հուսով են, որ հանդիսությունը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել ատրակցիոնների այգու եկամուտները: Հենց այդ պատճառով էլ հանդիսությունը կտևի 1 տարի:









































