Անգլիացիները փորձում են գումար վաստակել Բրիտանիայի արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի երկրորդ երեխայի ծննդյան շնորհիվ։
Լոնդոնի բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ են ընդունում նոր ծնվելիք երեխայի սեռի, քաշի, հասակի, մազերի գույնի հետ կապված՝ հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Հայտերի համաձայն՝ բրիտանացիների մեծ մասը վստահ է, որ թագավորական ընտանիքում աղջիկ կծնվի: Ամենաժողովրդական անունը դարձել է Ալիսան, ու եթե այդ խաղադրույքը շահի, բուքմեյքերները երջանիկներին ստիպված կլինեն վճարել հնգանիշ գումարներ: Մյուս անուններրի շարքում են՝ Էլիզաբեթ և Շարլոտա, իսկ տղա ծնվելու դեպքում՝ Ռիչարդ, Ջեյմս, Արթուր և անգամ Չարլզ:









































