Հաղորդվում է, որ բրիտանա-իռլանդական Royal Dutch Shell նավթագազային ընկերությունը այս տարվա ապրիլից սկսել է գազ մատակարարել Ուկրաինային Սլովակիայի միջոցով:
Այս մասին liga.net-ին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխի արտադրության նախարարությունում պաշտոնյան:
Հաղորդվում է, որ մատակարարումն անմիջականորեն իրականացնում է կոնցեռնի թրեյդինգային ընկերությունը՝ Shell Energy Europe-ը:
Պաշտոնյայի խոսքով՝ ապրիլին Shell-ը կմատակարարի առնվազն 120-130 մլն խմ գա: Վառելիքի արժեքը կկազմի մոտ 253 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:
Ագելի վաղ հաղորդվում էր, որ Shell-ը չեղյալ է հայտարարել Ուկրաինայի հետ պայմանագիրը էներգակիրների արդյունահանման որոնողահետախուզական աշխատանքների վերաբերյալ:



































