Համակարգչային բաղադրիչներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ամերիկյան Intel-ի մաքուր շահույթը 2015թ. առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա համեմատ աճել է 3.58%-ով՝ մինչև 1.99 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ընկերության մամլո հաղորդագրությանը:
Մեկ բաժնետոմսի հաշվով ընկերության մաքուր շահույթը կազմել է 0.41 դոլար՝ 2014թ. 0.38 դոլարի դիմաց: Այնուամենայնիվ, վերլուծաբաններն ակնկալում էին մեկ բաժնետոմսի դիմաց 1.54 դոլարի ցուցանիշ:
Հաշվետու ժամանակաշրջանում Intel-ի եկամուտը կազմել է 12.78 մլրդ դոլար, ինչը 0,13%-ով ավելի է 2014թ. առաջին եռամսյակի ցուցանիշից:
Կանխատեսման համաձայն՝ երկրորդ եռամսյակում ընկերության եկամուտը կկազմի 13.2 մլրդ դոլար՝ 0.5 մլրդ դոլար տատանումով: Վերակազմավորման ծախսերը կկազմեն մոտավորապես 120 մլն դոլար:




































