Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ատլետիկո»-ի հետ ոչ-ոքին (0:0):
«Լավագույն արդյունքը չէ մեզ համար: Լավ խաղացինք առաջին խաղակեսում ու պետք է գոլ խփեինք: Ընդհանուր առմամբ գոհ եմ խաղից: Կփորձենք երկրորդ խաղում խաղալ այնպես, ինչպես երեկ՝ առաջին խաղակեսում:
Մրցակցի դարպասապահը գերազանց սեյվ կատարեց Բեյլի հարվածից հետո: Նա գերազանց հանդիպում անցկացրեց»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:






































