Հայաստանում ռուս զինվորականները սկսել են զորավարժությունները՝ չորրորդ սերնդի ժամանակակից ճակատային «ՄիԳ-29» կործանիչների կիրառմամբ։ Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմաբազայում սկսվել են ամառային տակտիկական զորավարժությունները՝ ժամանակակից թեթև ռազմաճակատային 4-րդ սերնդի «ՄիԳ-29» կործանիչների ներգրավմամբ:
Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև ապրիլի 18-ը, ներգրավված են ավելի քան 360 միավոր ավիացիոն ու անվավոր հատուկ տեխնիկա, մոտ 150 զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ:









































