«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, նախագահական նստավայրից Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններին հրահանգվել է քարոզարշավը լուսաբանել այնպես, որ Սերժ Սարգսյանին հատկացված ժամերը չգերազանցեն մյուս թեկնածուներին հատկացված ժամանակին` այն նպատակով, որ ցույց տան, թե հ/ը-ները հավասարաչափ են լուսաբանում նախագահի բոլոր թեկնածուների քարոզարշավը:
Ավելին՝ գործող նախագահին ավելի քիչ են լուսաբանում, քան մյուս թեկնածուներին, օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսպես, նախօրեին «Հայլուրի» առաջին ռեպորտաժը նվիրված էր Ր. Հովհաննիսյանի նախընտրական այցերին և տևեց մոտ 8 րոպե:
Հաջորդը Ս. Սարգսյանի մասին նյութն էր, որը տևեց մոտ 4 րոպե: Բացի այդ, մեր տեղեկություններով, իշխանությունները մտադիր են Ր. Հովհաննիսյանին հատկացնել երկրորդ տեղը, դրա համար էլ նրան շատ են լուսաբանում և բավականին դրական երանգներով, ինչը նույն չափով չեն անում մյուս թեկնածուների պարագայում:





































