Ուրբաթ Ռուսաստանի Չելյաբինսկ երկրամասում երկնաքարի անձրև է տեղացել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
ԱԻՆ տեղեկատվության վարչության պետի տեղակալ Ելենա Սմիրնիխը նշել է, որ տիեզերական մոնիթորինգի սարքերը ֆիքսել են բռնկումներ մթնոլորտի ստորին շերտերում: Նրա խոսքերով՝ դա եղել է երկնաքարի անձրև:
Երկնաքարերի ընկնելու հետևանքով առաջացած հարվածի ալիքը փլուզել է Չելյաբինսկի ցինկի գործարանի պահեստի պատի մի մասը:
Երկնաքարի անձրևի հետևանքով տուժել են №130 դպրոցում սովորող աշակերտները. ամենայն հավանականությամբ, նրանք վնասվածքներ են ստացել պատուհանների կոտրված ապակիներից:
Life News-ի տվյալներով՝ վնասվածքներ են ստացել նաև № 15 դպրոցի ինն աշակերտ և № 461 մանկապարտեզի երեխաները:









































