Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը 25 միլիոն դոլարով ձեռք է բերել Թել Ավիվի «Վերսանո» հյուրանոցը, որը գտնվում է Նևե Ցեդեք տուրիստական թաղամասում, հաղորդում է Globes իսրայելյան պարբերականը:
Պարբերականը նշում է, որ այս հյուրանոցը հրեական պետությունում Աբրամովիչի առաջին անշարժ գույքն է:
Globes-ը նշում է նաև, որ Աբրամովիչը գնել է նաև հյուանոցին հարակից 1․5 հազար քմ տարածքը:
«Ենթադրվում է, որ Աբրամովիչը «Վերսանոն» Իսրայելում իր սեփական նստավայրը կդարձնի, որտեղ կապրի այստեղ գտնվելու ընթացքում»,- գրում է պարբերականը:
Պարբերականը նշում է նաև, որ վերջին 12 ամիսներին Աբրամովիչն իսրայելյան 4 սթարթափ է գնել, որոնցից մեկը սմարթֆոնների համար մարտկոցներ է արտադրում, որոնք ռեկորդային կարճ ժամանակահատվածում են լիցքավորվում:










































