Ամերիկյան Chrysler ավտոկոնցեռնը հայտնել է, որ հետ է կանչելու ավելի քան 370 000 ավտոմեքենա՝ փոխանցում է Reuters-ը:
Ենթադրաբար, հետ կկանչվեն 2009-2012 թթ. արտադրության Dodge Ram 1500 և Dodge Dacota մոդելները, նաև 2009-ին թողարկված Dodge Durango և Chrysler Aspen ավտոմեքենաները: ԱՄՆ-ում հետ կկանչվի մոտ 278 000 ավտոմեքենա, Կանադայում՝ 23 000, Մեքսիկայում՝ 4 000:
Պատճառն ավտոմեքենաների հետևի կամրջի ամրակի թերությունն է, որի պատճառով երթևեկության ընթացքում կարող են արգելափակվել անիվները: Chrysler-ը հայտնել է 15 գրանցված դեպքի մասին: Դրանցից ոչ մեկի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել:









































