Սիրիայի ներկայիս ԲԱԱՍ ռեժիմի ստեղծողներից մեկը, Սիրիայի նախկին արտգործնախարար, նախկին փոխնախագահ, նախկին ժամանակավոր նախագահ (մինչ ԲաշարԱլ-Ասադի պաշտոնակալությունը 2000թ.)Աբդուլ Հալիմ Խադամը հարցազրույց է տվել Քուվեյթի As-Seyassah թերթին,- փոխանցում է MIGnews.com-ը:
Խադամը եղել է Ասադների դինաստիայի հանգուցյալ հիմնադիր Հաֆեզ Ալ-Ասադի մոտ ընկերը:
2005 թվականին նա հեռացել է Սիրիայից և բնակվում է Փարիզում:Խադամը հայտնի է Բաշար Ասադի ռեժիմի կտրուկ քննադատությամբ, մասնավորապես Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Ալ-Հարիրիի սպանության կազմակերպման համար: Խադամը հեռացվել է իշխող ԲԱԱՍ կուսակցությունից և հեռակա կարգով դատապարտվել է ցմահ բանտարկության:
Հարցազրույցում Խադամը կոչ է արել ստեղծել միջազգային ռազմականկոալիցիա Սիրիա ներխուժման համար: Դա միակ հնարավոր որոշումն է, որը կփրկի տարածաշրջանն այն սպառնալիքներից, որը նրա համար ներկայացնումէ «Հըզբոլլահից» ու Ռուսաստանիցռազմական աջակցություն ստացող սիրական ռեժիմը:
Նա հավելել է, որ սիրիական քաղաքական ճգնաժամի բարդությունը չի կարող լուծվել բացառապեսքաղաքական միջոցներով:
Խադամը նախազգուշացրելէ, որ եթե ներխուժման մասին որոշում չընդունվի, ապա քաոսը կտարածվի ողջ տարածաշրջանում:Դեռևս մեկ տարի առաջ էր նա կարծում, որ միակ ելքը ռազմականն է: 2012-ի մարտին նա Արաբական պետությունների լիգային ներխուժման կոչ էր արել:









































