Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Աշոտ Գիզիրյանը Սերժ Սարգսյանի սև ցուցակո՞ւմ է. մամուլ

Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան ուժգնանում է բարձրաստիճան պաշտոնյաների ու առանցքային դերակատարում ունեցողների տագնապը, քանի որ սպասվում են լուրջ վերադասավորումներ: «Հրապարակը» գրում է, որ մասնավորապես ավելի տագնապած են նրանք, որոնք Սերժ Սարգսյանի սև ցուցակում են հայտնվել դեռևս պատգամավորական ընտրությունների ժամանակ: Օրինակ, մարզպետներից նման վիճակում է Շիրակի մարզպետը՝ Աշոտ Գիզիրյանը, ումից ՀՀԿ-ն դժգոհ է մնացել: Դեռևս պատգամավորական ընտրությունների ժամանակ խոսվում էր, որ Գիզիրյանը ծպտյալ ԲՀԿ-ական է, և Շիրակի մարզում ԲՀԿ-ի տարած մեծաքանակ քվեների մեջ իր լուման ունի նաև նա, ուստի հայտնվել է սև ցուցակում, սակայն Սերժ Սարգսյանը կոշտ քայլերի չգնաց: Բայց դա չի նշանակում, որ դժգոհությունը վերափոխվել է գոհունակության:

Դա հատկապես ընդգծվել է քարոզարշավի շրջանակում վերջերս Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ: Ըստ տարածված լուրերի, Սերժ Սարգսյանը կոշտ զրույց է ունեցել Գիզիրյանի հետ՝ մասնավորապես Արթիկ այցելելուց հետո: Ժողովրդի դժգոհությանը հանդիպելով՝ նախատել է Գիզիրյանին, թե ամենից շատ ֆինանսավորվում է այս մարզի բյուջեն, սակայն ամենից շատ դժգոհություն այստեղի բնակիչներն են ներկայացնում: Ասում են՝ Ազատիչը չի մոռացել նաև Արթիկում ԲՀԿ-ական թեկնածուների հաղթանակը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այստեղ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանին, Արթիկի քաղաքապետի եղբորը հաղթեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, իսկ Արման Սահակյանին՝ Սամվել Բալասանյանը: Այդ ժամանակ Գիզիրյանն արդարացել էր, թե Վարագյաններն աշխատող չեն, ժողովուրդն իրենց չի սիրում, այդ պատճառով ընտրեցին Պետոյանին: Այսինքն, դա իր՝ մարզպետի մեղքով չէր: Բայց բոլորի համար էլ պարզ է, որ նման հաղթանակներն ու պարտություններն անմիջապես պայմանավորվում են մարզպետի տրամադրվածությամբ ու տարած աշխատանքով: Ինչևէ, պատգամավորի փոփոխությունից հետո էլ այստեղ դժգոհության մթնոլորտը չի փոխվել, և դա արտահայտվել է նաև Սերժ Սարգսյանի հանդեպ: Եվ դա Ազատիչը վերագրել է Գիզիրյանի անտարբերությանը: Այս լուրերի շարունակությունն էլ այն է, որ մարզպետների փոփոխության շարքում Գիզիրյանը ծիծեռնակն է լինելու:

Սերժ Սարգսյանի վերաբերմունքի մասին «Հրապարակը» փորձեց լսել անձամբ Աշոտ Գիզիրյանին, սակայն նա ասաց, թե հոգեհանգստի է մասնակցում, և հարմար չէ խոսելը: Որոշ ժամանակ անց թերթի հեռախոսազանգին պատասխանեց ինչ-որ մեկը՝ ասելով, թե Գիզիրյանին հարմար չէ խոսելն ընդհանրապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում