«Աստղային պատերազմներ» ֆիլմի կերպարների՝ Ջաբա Հաթի ու արքայադուստր Լեայի մոմե արձանները հայտնվել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում՝ հայտնում է The Daily Mirror-ը։ Նրանք կդառնան կինոսագային նվիրված մեծ ցուցահանդեսի մաս, որը կբացվի մայիսի 16-ին:
Ջաբայի ու Լեայի ստեղծումը նկարիչներից պահանջել է 4 ամսվա աշխատանք:
Քանդակը պատկերում է «Աստղային պատերազմների» «Ջեդայի վերադարձը» ենթավերնագիրը ստացած 6-րդ էպիզոդից տեսարան:
Իր սիրելիին փրկել փորձող Լեային ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Քերի Ֆիշերը, իսկ հրեշի կերպարը ստեղծվել է կառավարվող տիկնիկների օգնությամբ:
Ցուցահանդեսը կներառի ֆիլմի բոլոր 6 մասերի 11 ամենաճանաչված հատվածները:
Ցուցանմուշների մեջ կլինեն նաև «Աստղային պատերազմների» մյուս կերպարները՝ Խան Սոլո, Օի-Վան Քենոբի, Էնակին Սքայոուոքեր:
Քանդակների վրա շարունակում են աշխատել ավելի քան 20 նկարիչներ:








































