«Հայփոստի» 36-ամյա աշխատակիցը սպանվե՞լ է, թե՞ ինքնասպան եղել Կարդացվել է 207 անգամՏարածելՏպել13:15 | Ապրիլ 14 2015 Armlur.am-ի տեղեկություններով` այսօր Գեղարքունիքի մարզում սպանված են գտել «Հայփոստի» գումար տեղափոխող անվտանգության աշխատակցին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` սպանվածը Սևան քաղաքի 36-ամյա բնակիչ Վիգեն Հայրոյանն է, ով «Հայփոստի» Գեղարքունիքի մարզային կառույցի աշխատակից է:
Սպանվածի դիակը հայտնաբերել են գետնին ընկած: Կողքին եղել է ծառայողական հրազենն ու մեքենան:
Armlur.am-ի հետ զրույցում Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հայտնել է, որ դեռևս հայտնի չէ` տեղի ունեցածը սպանություն է, թե` ինքնասպանություն:









































