Ըստ ավելի քան 700 ավիաուղեկցորդուհիների շրջանում արված հարցման արդյունքների՝ ամենակրքոտը ռուսներն են, իսկ ինքնաթիռում ամենից հաճախ սեքսով զբաղվում են բրիտանացի ուղևորները: «Այս, այսպես ասած, «սիրաբանական ցուցակի» գլխավոր հնգյակում տեղ են գտել նաև ավստրալիացիները, գերմանացիները, ֆրանսիացիները և բրազիլացիները»,- հաղորդում է Skyscanner-ը:
Ուղեկցորդուհիների 75 տոկոսը խոստովանել է, որ երբևէ թռիչքի ընթացքում ուղևորներից հանդիպելու առաջարկ է ստացել: Շատ ռոմանտիկ սիրավեպերի սկիզբ է դրվել «երկնքում»։ Չէ՞ որ, ըստ հարցումների, հանդիպման յուրաքանչյուր 7-րդ առաջարկ «երկրի» վրա իր շարունակությունն է ունեցել։











































