Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հասարակությունը պետք է տեր կանգնի իրավիճակին

Ապրիլի 24-ին ընդառաջ հայկական գործոնը համաշխարհային անցուդարձում ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնում, և այդ առումով անկասկած առանցքային իրադարձություններից մեկը տեղի ունեցավ ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում: Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը պատարագ մատուցեց ի հիշատակ հայերի ցեղասպանության զոհերի, իսկ Գրիգոր Նարեկացին դասվեց տիեզերական վարդապետների շարքը: Հռոմի պապը 1915 թվականի իրադարձությունների մասին խոսելիս դրանք որակեց որպես ցեղասպանություն:

Այն, որ Վատիկանում տեղի ունեցածը շարքային իրադարձություն չէր` վկայեց Թուրքիայի արձագանքը: Թուրքիայի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները իրենց պարտքը համարեցին անդրադառնալ տեղի ունեցածին և դժգոհություն հայտնել: Անկարան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար:

Վատիկանը միջազգային քաղաքականության, այսպես ասած, ճանաչված սուբյեկտ չէ, սակայն անկասկած է, որ Մայր Աթոռի դերը համաշխարհային անցուդարձում բավական մեծ է, հետևաբար մեծ է նաև ազդեցությունը քաղաքական գործընթացների, քաղաքական տրամադրությունների վրա, բավական ազդեցիկ քաղաքական խմբերն ակտիվ շփումներ ունեն Վատիկանի հետ: Այս իմաստով, Հռոմի պապը միջազգային քաղաքականության մեջ, մեղմ ասած, բոլորովին էլ Անգլիայի թագուհի չէ:

Հետևաբար` հոգևոր արարողության քաղաքական նշանակությունը բավական մեծ է ոչ միայն զուտ քարոզչական, մթնոլորտային, այսպես ասած «նյուզմեյքեր»-իմիջային առումով, այլ նաև անմիջական քաղաքական ազդեցության: Հետևաբար` տեղի ունեցածը անկասկած արտացոլում է միջազգային քաղաքական տրամադրություններում առկա նոր իրողությունների մասին: Կան մի քանի հարցեր, կապված այդ հանգամանքի հետ:

Առաջին՝ արդյո՞ք ապրիլի 12-ին տեղի ունեցածն ինչ-որ բանի մեկնարկ էր, թե՞ ավարտ: Վատիկանում տեղի ունեցած` ձևով ու բովանդակությամբ հոգևոր, իսկ նշանակությամբ քաղաքական կարևոր ակտը ի՞նչ շարունակություն կունենա թե՛ Վատիկանի հետագա գործողություններում, թե՛ ընդհանրապես համաշխարհային քաղաքական գործընթացներում: Մյուս հարցն այն է, թե Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտագործել առկա իրողությունը, ընդ որում` թե՛ այս, թե՛ այն սցենարի, այսինքն` թե՛ շարունակելի գործընթացի, թե՛ ինչ-որ ավարտի կամ միանվագ ակտի պարագայում:

Հայաստանի համար տեղի ունեցածը զուտ ինֆորմացիոն-քարոզչական նշանակությո՞ւն ունի, որը կտա բարոյական հաղթանակի զգացում, թե՞ կան պրակտիկ քաղաքական հնարավորություններ, հեռանկարներ, որոնք պետք է օգտագործել: Ընդ որում` մեկ այլ հարց է, թե բացի հայկական հարցի խնդրից` է՞լ ինչ խնդիրներում է Հայաստանը պատրաստ օգտագործել տեղի ունեցածը, է՞լ ինչ ուղղություններով է հնարավոր Հայաստանի պետական շահի և անվտանգության համար օգտվել ստեղծված նոր իրավիճակից:

Ինչ խոսք, հայկական հարցն ինքնին սահմանափակ չէ միայն հայ-թուրքական խնդիրներով և ներառում է Հայաստանի պետական կենսագործունեության լայն շրջանակ, բայց կարևոր է նաև, որպեսզի կապակցվածության և փոխազդեցության տարբերակից բացի, առկա իրավիճակը հնարավոր լինի օգտագործել այլ հարցերում ուղղակիորեն նոր զագացումներ ապահովելու, նոր գործընթացներ ձևավորելու համար՝ լինի դա ղարաբաղյան հարցը, թե Հայաստանի տնտեսական իրավիճակի բեկման խնդիրը, որը ևս ունի թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային կարևոր նշանակություն, ընդ որում` ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգության և աշխարհաքաղաքականության իմաստով:

Այս հարցերը փոխկապակցված են, շաղկապված: Նույնը նաև այն հարցի պարագայում, թե արդյոք Վատիկանի դիրքորոշումները ի՞նչ արտացոլում են ունենալու միջազգային քաղաքականության արդեն անմիջականորեն ճանաչված, մասնակից սուբյեկտների վարքում, աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ: Այդ տեսանկյունից, օրինակ, հետաքրքրական է ապրիլի 12-ին տեղի ունեցածի լուսաբանման, այսպես ասած, աշխարհագրությունը:

Արևմտյան մամուլը լայնորեն լուսաբանել է Վատիկանի պատարագը, վերլուծել այն, քննարկել ու դիտարկել դրա և՛ մարդասիրական, և՛ քաղաքական կողմը: Մինչդեռ ռուսական մամուլում այս կապակցությամբ կատարյալ լռություն է կամ ընդամենը հերթապահ տեղեկատվական արձանագրումներ` առանց տեղի ունեցածի քաղաքական և նաև քաղաքակրթական խորության դիտարկման փորձերի: Իսկ այդ ամենը, թերևս, պետք է դիտարկվի և խորությամբ վերլուծվի, ուսումնասիրվի Հայաստանում, ընդ որում` հանրային մակարդակով, որովհետև, ի վերջո, մենք գործ ունենք միջազգային նոր իրողությունների կամ իրադարձությունների հետ, որոնք տալիս են նոր իրականության, նոր գործընթացների, նոր իրողությունների զարգացման հնարավորություն:

Հետևաբար` խոսքն այնպիսի մասշտաբների մասին է, որ Հայաստանից հասանելիք քայլերը չեն կարող և չպետք է մնան լոկ իշխանական գործողությունների կամ իրավասությունների շրջանակում, այլ պետք է ստանան համահասարակական ներգրավվածություն, քանի որ այդ հեռանկարներն ու հնարավորությունները բախտորոշ կարող են լինել պետության հետագա ճակատագրի համար: Առավել ևս, եթե հասարակությունն ունի բոլոր հիմքերը, մեղմ ասած, կասկածի տակ դնելու իշխանության արդյունավետությունը այդօրինակ հարցերում և չվստահելու իշխանության որոշումներին ու գործողություններին: Դրանք մեկ անգամ չէ, որ Հայաստանի համար հիանալի հնարավորությունները հանկարծ ավարտել են խայտառակություններով:

Հետևաբար` Հայաստանի հասարակությունը խնդիր ունի տեր կանգնելու ամեն մի նոր հնարավորության, ինչպիսին որ, օրինակ, հանդիսանում է ապրիլի 12-ի պատարագը Վատիկանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում