Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Տոմաս Վերմալենը չի ուղևորվի Փարիզ, տեղեկացնում է barcastuff-ը:
Բելգիացին լիովին ապաքինվել է վնասվածքից, սակայն «կապտանռնագույններ»-ի մարզչական շտաբը որոշել է չընդգրկվել վերջինիս թիմի հայտացուցակում:
Հանդիպումը վնասվածքի պատճառով բաց կթողնի նաև բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը:
«Բարսելոնա»-ի կազմը` Տեր Շտեգեն, Բրավո, Մասիպ, Դուգլաս, Մոնտոյա, Պիկե, Բարտրա, Մասկերանո, Մատյո, Ադրիանո, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Չավի, Սերխի Ռոբերտո, Ինիեստա, Ռաֆինյա, Պեդրո, Մունիր, Մեսսի, Սուարես, Նեյմար:
Հավելենք, որ ՊՍԺ-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: Հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական բրիգադը՝ Մարկ Կլատենբուրգի գլխավորությամբ:









































