Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Թանկ ռուսն ու էժան պարսիկը

Երեկ Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի նավթարդյունաբերության նախարարի տեղակալ և գազի ազգային ընկերության նախագահ Ջավադ Օջին հայտարարել է, որ հայկական կողմի հետ բազմաթիվ բանակցություններ են ընթանում, որոնց հաջողության դեպքում Իրանը 6 անգամ ավելացնելու է գազի արտահանումը Հայաստան՝ ծավալը հասցնելով տարեկան 2.3 մլրդ խմ-ի, իսկ օրական՝ 6.3 մլն խմ-ի:

Ըստ գործակալության՝ Իրանն այս պահին օրական ավելի քան 1 մլն խմ գազ է արտահանում Հայաստան, այսինքն` տարեկան մոտ 370 մլն խմ: Իրանական կողմը Հայաստանին գազ մատակարարելու նպատակով Թավրիզ քաղաքից մինչև Հայաստանի սահմանը 113 կմ երկարությամբ գազատար խողովակ է կառուցել, որով բնական գազը հասցվում է մինչև Նորդուզ սահմանային գոտում գտնվող հատված, այնտեղից էլ մատակարարվում է Հայաստանին:

Նշենք, որ հայկական կողմը իրանական գազի ծավալների մասին երբեք որևէ թիվ չի հրապարակել: Հաղորդվում է, որ իրանական յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց Հայաստանը Իրանին տրամադրում է 3 կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Մի առիթով էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց նաև, որ եթե պետք լինի, Հայաստանը կարող է գազի իր պահանջարկի ողջ ծավալը բավարարել Իրանի հաշվին: Իսկ որքա՞ն է Հայաստանի ողջ պահանջարկը: Ըստ «ՀայՌուսգազարդի»` մենք 2010թ. ՌԴ-ից ներմուծել ենք 1 մլրդ 440 մլն խմ գազ՝ 2009թ.-ի 1 մլրդ 629 մլն-ի փոխարեն (նվազումը կազմել է 11.6%):

Հիմա համեմատենք ռուսական գազի մեր սպառման ծավալը` մոտ 1.5 մլրդ խմ, և Իրանի նավթարդյունաբերության նախարարի տեղակալ և գազի ազգային ընկերության նախագահի հայտարարած 2.3 մլրդ խմ-ն: Ստացվում է, որ արդեն այս պահին իրանական գազը կարող է ոչ միայն ամբողջությամբ փոխարինել ռուսականին, այլև փոխնախարարը հայտարարում է մի թիվ, որի չափ գազ Հայաստանը չի սպառել անգամ 2008-ին: Ակնհայտ է, որ իրանական կողմի այս հայտարարությունը պատահական լինել չէր կարող, և որ Իրանի փոխնախարարը շատ լավ էլ տեղեկացված է, թե ինչքան գազ է Հայաստանը սպառում: Հետևաբար ենթադրվում է, որ իրանական և հայկական կողմերի բանակցություններում խոսվում է նաև իրանական գազը այլ կերպ օգտագործելու մասին, օրինակ` այն մասին, որ հայկական կողմը ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրի և վերադարձնի Իրանին: Ամեն դեպքում իրանական կողմի այս հայտարարությունը նաև կարող է նշանակել, որ Հայաստանն ու Ռուսաստանը գազի գնի վերաբերյալ բանակցություններում տարաձայնություններ ունեն, և Իրանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ ինքը կարող է փոխարինել Ռուսաստանին: Բոլոր դեպքերում այս իրավիճակը կարծես թե ձեռնտու է հայկական կողմին: Սակայն հայտնի է, որ դեպի Հայաստան եկող իրանական գազատարներից մեկը պատկանում է «Գազպրոմին», ինչն էլ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում մեզ համար: «Ես հիմա չգիտեմ` հայկական կողմը կունենա այդ համարձակությունը ասելու, որ գազի գնի բարձրացման դեպքում մենք կարող ենք գազը գնել Իրանից», – «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վ.Խաչատրյանը: Նրա խոսքով, ժամանակին Հայաստանը կարող էր ավելի մեծ տրամագծով խողովակ կառուցել, ինչը չարվեց ռուսական կողմի ճնշման արդյունքում: Վ.Խաչատրյանի խոսքով, դժվար թե գործող իշխանությունները լրացուցիչ «համարձակություն» ձեռք բերած լինեն այս տարիներին, որպեսզի կարողանան հնարավորինս արդյունավետ մանևրել գազային այս բանակցություններում:

Ի դեպ, նշենք, որ իրանական գազը շուտով մրցակից կդառնա ռուսական գազին Եվրոպայի երկրների համար: Նախատեսվում է, որ 1, 850 կմ երկարությամբ և 40 մլրդ խմ տարեկան թողունակությամբ գազատարը, որն անցնում է Թուրքիայով, կգործարկվի 2013թ.: Նախատեսվում է, որ եվրոպական երկրներին իրանական գազը կվաճառվի ռուսական գազից 15-17%-ով ավելի էժան: Այսինքն` եթե այսօր ռուսական գազի գինը եվրոպական երկրների համար կազմում է ավելի քան 300 դոլար/հազ. խմ-ի դիմաց, ապա իրանական գազի գինը նրանց համար կկազմի մոտ 250-260 դոլար: Այս թիվը իրականում այնքան էլ հեռու չէ «Գազպրոմից» այս պահին մեր գնվող գազից, եթե նկատի ունենանք ոչ միայն սահմանի գինը, այլև գազի տեղափոխման ծախսերը: Այնպես որ, եթե Եվրոպային Իրանը պատրաստ է ավելի էժան գազ տալ, քան Ռուսաստանը, ապա ամենայն հավանականությամբ նույն պատրաստակամությունը Իրանն ունի նաև Հայաստանի պարագայում: Այնպես որ, մեզ իսկապես անհրաժեշտ է լրջորեն մտածել ռուսական գազն իրանականով ամբողջությամբ փոխարինելու մասին:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում