ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի էջը Facebook սոցցանցում դրա ստեղծումից 16 ժամ անց հավաքել է ավելի քան 600 հազար like:
Ընդ որում՝ տեսանյութը, որտեղ քաղաքական գործիչը հայտարարել է 2016թ ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, դիտվել է գրեթե 2 մլն անգամ:
Facebook-ի շնորհիվ, որը թույլ է տալիս նշել նախորդ տարիների իրադարձությունները, Քլինթոնը նախընտրական արշավի ընթացքում ներկայացրել է իր անձնական ու քաղաքական կյանքի ժամանակագրությունը, որը սկսվում է 1947-ից՝ Քլինթոնի ծննդյան օրվանից:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Քլինթոնը պաշտոնապես հայտարարեց 2016-ին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Միևնույն ժամանակ, Facebook-ում տեղադրած հոլովակի նման մեկ ուրիշն էլ նա տեղադրել է YouTube-ում, որը հրապարակման պահից 2,1 մլն դիտում ունեցել:











































