Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Վրաց-իսրայելական «բիզնես պատերազմները» շարունակվում են

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն մեկնաբանել է իսրայելական Elbit Systems զենք արտադրող ընկերության դատական հայցն ընդդեմ Վրաստանի կառավարության, որում պահանջվում է 100 միլիոն դոլարի փոխհատուցում:

Նշենք, որ հայցն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի արդարադատության գերագույն դատարան (High Court of Justice): Իսրայելական կոնցեռնի պնդմամբ, վրացական կողմը, համաձայն 2007 թվականին կնքված պայմանագրի, զենքի առաքումների դիմաց իրեն պարտք է 100 միլիոն դոլար:

Քալանդաձեի խոսքերով, առայժմ հայտնի չէ, թե ինչ պարտքի և կոնկրետ որ գործարքի մասին է խոսք գնում. «Որքանով մեզ հայտնի է, այդ ընկերությունն արդեն դիմել է դատարան: Վերջինս էլ կվճռի, թե որքանով է արդարացի այդ ընկերությունը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Թբիլիսիի դատարանը իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուքսին և Զեև Ֆրենկելին մեղավոր ճանաչեց պաշտոնատար անձին կաշառելու փորձի համար:

Նրանք ձերբակալվել էին 2010 թվականի հոկտեմբերի 14-ին Բաթում քաղաքում և մեղադրվում էին Վրաստանի ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեին 7 միլիոն դոլար կաշառք տալու մեջ:

Ֆուքսը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման և 500,000 վրացական լարի (295,000 ամերիկյան դոլար) տուգանքի, իսկ Զեև Ֆրենկելը` 6.5 տարի ազատազրկման ու 100,000 վրացական լարի (60,000 ամերիկյան դոլար) տուգանքի:

Սա հարուցել էր իսրայելական կողմի զայրույթը. Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ դա հնարովի մեղադրանք է իր հայրենակիցների նկատմամբ:

Ապա հայտնի դարձավ, որ ապրիլի սկզբին Իսրայելը Վրաստանին ներառել է իր «սև ցուցակում»` իր քաղաքացիներին խորհուրդ տալով չայցելել Վրաստան:

Ինչ վերաբերում է սպառազինության արտադրությամբ ու արդիականացմամբ զբաղվող իսրայելական Elbit Systems ընկերությանը, ապա 2008 թվականի գարնանը ամերիկյան New York Times թերթին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշել էր, որ իրենք այդ ընկերությունից գնել են Hermes 450 տիպի 40 անօդաչու թռչող սարք (հետախուզական ինքնաթիռ):

Բացի այդ, իսրայելական ընկերությունն արդիականացրել էր Վրաստանի զինված ուժերում առկա Т-72 տիպի տանկերը` դրանց վրա տեղադրելով կապի նոր միջոցներ, «յուրային-օտար» և այլ սարքեր, ինչպես նաև նոր զրահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում