Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդի Պիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայանալիք ՊՍԺ-ի հետ հանդիպման մասին: Իսպանիայի հավաքականի պաշտպանը չի կասկածում, որ թիմին դժվարին խաղ է սպասում:
«Հիմա անհրաժեշտ է, որպեսզի մարզիչն ինձ ընդգրկի մեկնարկային կազմում: Պետք է պայքարել հաջողության հասնելու համար: ՊՍԺ-ն ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի, քանի որ ունի աշխարհի ամենաուժեղ կազմերից մեկը»,- Պիկեի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն:
Թիմերի առաջին հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ Փարիզում, պատասխան խաղը՝ ապրիլի 21-ին:







































