«Հիպոթեքային վարկն ընտանիքն ավելի ամուր է պահպանում, քան ամուսնական մատանին»,- պնդում են լեհ սոցիոլոգները: Ըստ վիճակագրության՝վարկերի պատճառով ամուսնալուծությունների մակարդակը նվազել է մեկ քառորդով:
Ինչպես համոզված է Vesti FM ռադիոկայանի թղթակցուհին, համատեղ վերցված հիպոթեքային վարկը լուրջ խոչընդոտ է ամուսնալուծության համար: Լեհաստանում յուրաքանչյուր 10-րդ զույգը գրանցում է ամուսնությունը, քանի որ նման կերպ ավելի հեշտ է բանկային փոխառություն վերցնել:
Սոցիոլոգները պնդում են, որ յուրաքանչյուր 4 ընտանիքից 3-ը ֆինանսական խնդիրներ ունի: Սակայն վերջերս զույգերը սկսել են ավելի հաշվենկատորեն գումար ծախսել: Հնարավոր է՝ այդ պատճառով են ամուսնալուծությունները հետին պլանում հայտնվում: Չէ՞ որ եթե ընտանիքը վարկ է վերցնում, պատասխանատվությունն ընկնում է ամուսիններից երկուսի ուսերին էլ:
Սա, սակայն, չի նշանակում, որ նման զույգերին հնարավոր չէ ամուսնալուծել:
«Առաջին բանը, որ ես խնդրում եմ իմ ամուսնալուծվող հաճախորդներից, փորձե՛ք պայմանավորվել՝ ով կփակի վարկը և ով կսեփականացնի բնակարանը»,- ասել է տնտեսագետ Մագդալենա Սոխացկայան:








































