«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ նախնական պայմանագիր որևէ ակումբի հետ չի ստորագրել: 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Ես շատ երջանիկ եմ «Բարսելոնա»-ում: Որևէ այլ ակումբի հետ նախնական պայմանագիր չեմ ստորագրել: Կյանքում կարևոր է շնորհակալ լինել: «Բարսելոնա»-ն փոխել է իմ կյանքը: Կատալոնական ակումբի շնորհիվ երազանքներս իրականություն են դարձել: Կմնամ այստեղ մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը:
Եթե ակումբը խնդրի ինձ այլ տարբերակներ փնտրել, ապա այդպես կանեմ: Սակայն դեռ նման որոշում չկա: Ապագայիս վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեմ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո»,- BeIn Sports-ը մեջբերում է Ալվեսի խոսքերը:










































