Ամերիկյան խոշորագույն ընկերությունների բաժնետերերը 2015թ. կանխիկ կստանան ռեկորդային՝ 1 տրլն դոլար։ Այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով S&P Dow Jones Indices-ի տվյալներին: 2014թ. բաժնետերերի եկամուտները գերազանցել են 903 մլրդ դոլարը (որից 350 մլրդ դոլարը՝ դիվիդենդներ, 553 մլրդ դոլարը՝ հետգնում):
Վերջին 4 տարիներին դիվիդենդները ցուցաբերել են 14%-ի միջին աճ՝ նշում է թերթը: Շատ փորձագետներ կարծում են, որ այդ տեմպը կշարունակվի նաև 2015թ., և դիվիդենդներից բաժնետերերի եկամուտը 400 մլրդ դոլարից քիչ ավելի կլինի: Goldman Sachs-ում կանխատեսում են, որ հետգնման գործողությունները 604 մլրդ դոլար եկամուտ կբերեն: Այդպիսով, եկամուտների ընդհանուր գումարն ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ կարող է գերազանցել 1 տրլն դոլարը:









































