Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Պապի կաթոլիկ համալսարանից Կատյա Վեգան 2013 թվականին ներկայացրել է աշխարհի առաջին՝ հոսանք հաղորդող կոսմետիկ նյութերը, որոնք թույլ են տալիս կառավարել անօդաչուները թարթիչներով։ Այժմ նա ևս մեկ նորույթ է ներկայացրել՝ Hairware տեխնոլոգիան։ Այս մասին հայտնում է Vesti-ն։
Մշակողների թիմի խոսքով՝ նոր համակարգը թույլ կտա կառավարել բջջային հավելվածները պարզապես սանրվածքի հարդարմամբ։ Գաղտնիքը թաքնված է մետաղական մանրաթելերի մեջ, որոնք արտաքնապես ոչնչով չեն տարբերվոմ մազերից, եթե գույնը ճիշտ ընտրվի։
Այն պետք կգա ոչ միայն լրտեսներին. սպառնալիքի տակ գտնվող անձը կարող է այդ կերպ շրջապատող մարդկանց աննկատ տվյալներ ուղարկել իր գտնվելու վայրի մասին։








































