Ամերիկյան դերասան Բրյուս Ուիլիսը՝ Հռոմի պապի գլխարկով հայտնվել է «Դեյվիդ Լեթերմանի երեկոյան շոուում» և հայտարարել, որ ինքը պատրաստ է զբաղեցնել նրա տեղը՝ հաղորդում է Huffington Post-ը:
Ավելի ուշ շոուի ընթացքում դերասանը հայտնել է, թե ինչու է ի սկզբանե հրաժարվել «Պինդ ընկույզում» նկարահանվելուց, որը որոշել է նրա հետագա կարիերան: 25 տարի առաջ Բրյուսը հայտարարել է, որ չի ցանկացել խաղալ Ջոն ՄաքՔլեյնի դերը ոչ թե այն պատճառով, որ իրեն դերը դուր չի եկել, այլ որովհետև շատ զբաղված է եղել: «Մի քանի անգամ մեզ զանգահարել են, երբ ես նկարահանվում էի «Լուսնային լույսում», բայց ես ասել եմ՝ ոչ, երեխեք, ես չեմ կարող»,- բացատրել է Բ. Ուիլիսը:
Դերասանի խոսքերով՝ «Լուսնային լույսում» իր խաղընկերուհու հղիության պատճառով ֆիլմի պրոդյուսերն իրեն ազատ ժամանակ է տրամադրել, ինչը և նրան թույլ է տվել նկարահանվել «Պինդ ընկույզում»:







































