Փետրվարի 14-ին Ճապոնիան նշում է ոչ միայն սուրբ Վալենտինի օրը, այլ նաև տղամարդկանց ավանդական ներքնազգեստի տոնը (ֆունդոշի): Այս օրը տասնյակ ճապոնացիներ վարտիքներով, որոնցից կրել են սամուրայները, վազում են սաստիկ ցուրտ եղանակային պայմաններում:
Ինչպես հաղորդում է RocketNews24 հեռուստաալիքի կայքը, ավանդական ներքնազգեստի տոնը հիմնվել է Ճապոնիայի ֆունդոշիի ասոցիացիայի կողմից: Վերջինիս կողմից կազմակերպված ձմեռային վազքին մասնակցում են միայն ֆունդոշի հագած տասնյակ մարդիկ, իսկ 2013թ. վազքին առաջին անգամ մասնակցել են նաև երկու ճապոնուհի:
Ճապոնիայի ֆունդոշիի ասոցիացիան հույս ունի, որ մինչև 2022թ. ֆունդոշի կկրի ավելի քան 120 միլիոն մարդ, այսինքն Ճապոնիայի ամբողջ բնակչությունը: Ներքնազգեստի այս տեսակը հայտնի դարձնելու համար կազմակերպության ակտիվիստներն անցկացնում են ֆունդոշիով տղամարդկանց գեղեցկության մրցույթներ:
Ֆունդոշին իրենից ներկայացնում է իրանի շուրջը փաթաթված երկար կտոր, որն իջնում է ոտքերի արանքով և կապվում է հետևի մասում: Ճապոնական կղզիների բնակիչները ֆունդուշի են կրել նախապատմական ժամանակներից սկսած: Մինչև երկրի եվրոպականացումը դրանք տարածված են եղել հասարակական տարբեր դիրք ունեցող տղամարդկանց շրջանում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժամանակակից զբոսաշրջիկները վերջնականապես դուրս են մղում ֆունդոշին:









































