Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

Ոստիկանության «Թեժ գծին» ստացվել է 186 զանգ, որից միայն 34-ն են վերաբերվել ընտրացուցակին

2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 186 զանգ, որից միայն 34-ն են վերաբերվել ընտրողների ցուցակին:

34 զանգով տրամադրվել է 35 տեղեկատվություն, ուսումնասիրության արդյունքով հայտնաբերվել և ուղղվել է 4 անճշտություն:

Այսպես, 21 քաղաքացիներ հայտնել են, որ թեև հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում, սակայն իրենց տվյալները բացակայում են ընտրացուցակներից:

Իրականացված ստուգմամբ պարզվել է հետևյալը.

– 6 քաղաքացիներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են 2013 թ. հունվար ամսին, այսինքն՝ ընտրողների ցուցակները հրապարակելուց հետո և նրանց տվյալները առկա կլինել վերջնական ցուցակներում,

– 9-ի տվյալներն առկա են ընտրողների ցուցակներում,

– 4-ը բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումով հանված են հասցեի հաշվառումից,

– 1 զանգով հայտնել են, որ 2 քաղաքացու տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ անճշտությունը կապված է բնակելի տան մի մասին նոր հասցե հատկացնելու հետ: Անճշտությունն արդեն իսկ ուղղվել է և վերջնական ցուցակները հրապարակելիս նոր հասցեն ընդգրկված կլինի ընտրողների ռեգիստրում:

Մեկ քաղաքացի զանգահարել և հայտնել է, որ Կիևյան փողոցի 9 շենքի 11 հասցեում գտնվող իրենց բնակարանում հաշվառված են անծանոթ ընտրողներ: Ոստիկանության աշխատակիցների կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ անճշտություններ չեն հայտնաբերվել: Պարզվել է, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 9 շենքի բոլոր մուտքերի բնակարանների համարակալումը սկսվում է 1-ից և նույն շենքի տարբեր մուտքերի թիվ 11 բնակարանները պատկանում են տարբեր ընտանիքների:
Մեկ զանգով քաղաքացին հայտնել է, որ հաշվառված է այլ հասցեում, սակայն ընտրողների ցուցակում նշված է այլ հասցե: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքի հասցեավորման ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական սխալ: Անճտությունն ուղղվել է:

Մեկ քաղաքացի զանգել և հայտնել է, որ իր հասցեում հաշվառված է այլ անձ: Պարզվել է, որ հասցեավորման ժամանակ նշված անձը պետք է հաշվառվեր այլ հասցեում: Հասցեափոխությամբ անճշտությունը շտկվել է:

Բացի այդ, անձնագրային և վիզաների վարչությանը տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած 7 անձանց վերաբերյալ, որոնց տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ բոլոր 7 քաղաքացիների տվյալները հանվել են ընտրողների ռեգիստրից:

3 զանգով հայտնվել է մահվան վերաբերյալ տեղեկություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված անձինք մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվել են նախնական ցուցակները հրապարակվելուց հետո: Քաղաքացիներին պարզաբանվել է, որ վերջնական ցուցակները հրապարակելիս մահացած անձանց տվյալներն առկա չեն լինի ընտրողների ռեգիստրում:

Մնացած 152 զանգերով քաղաքացիներին տրամադրվել է սպառիչ խորհրդատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում