Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ոչ հաստատել է, ոչ էլ հերքել իր տեղափոխման մասին մամուլում տարածված լուրերը:
«Որևէ մեկն ինձ տեղափոխության հետ կապված ոչինչ չի ասել»,- մեր հարցին ի պատասխան ասել է դատախազը՝ հավելելով, որ ինքն այժմ գտնվում է արձակուրդում, և նման առաջարկ չի ստացել:
Հիշեցնենք, վերջին օրերին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե Րաֆֆի Ասլանյանին որոշել են տեղափոխել Երևան: Ընդ որում, այդ տեղափոխությունը մեկնաբանվում էր Շիրակի մարզի ոստիկանության համակարգում կատարված ղեկավար կազմի փոփոխություններով: