Այսօր Սիրիայի Բանիաս քաղաքում հազարավոր մարդիկ են հավաքվել նախորդ օրը բախումների ժամանակ զոհվածների թաղման արարողությանը:
Այդ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ` մասնակցելու 4 ցուցարարների թաղմանը` Բանիասում տեղի ունեցած բախման ժամանակ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Հավաքվածները վանկարկում էին «Ավելի լավ է մեռնել, քան նվաստանալ» կարգախոսը:
Թաղման արարողությունից մի քանի ժամ առաջ քաղաք են մտցվել կառավարական զորքեր: Գործակալության աղբյուրների տվյալներով քաղաքի բոլոր դպրոցներն ու խանութները չեն աշխատում, մարդիկ վախենում են անկարգություններից:
Տանկերը վերահսկողության տակ են վերցրել քաղաքի մի շարք ռազմակավարական կարևորությամբ օբյեկտներ: Ականատեսները պատմում են, որ տեղի բնակչությունը վճառական է և պատրաստվում է շարունակել պայքարը:








































