System of a Down ռոք խմբի երկրպագուները կարող են ինքնուրույն կազմել խմբի ապագա ելույթների երգացանկը` Systemofadown.com հասցեում երգերի հարցաթերթիկը լրացնելով:
Լավագույն երգացանկը կազմողներին կտրամադրվի խմբի՝ իրենց քաղաքում կայանալիք շոուին մասնակցության 2-ական տոմս ու խմբի անդամների ստորագրությամբ երգացանկի ձայնագրության մեկ օրինակ։
Մրցույթի արդյունքների վրա հիմնվելով` System of a Down-ը կկազմվի մայիսի 10-25-ը հյուսիսամերիկյան շրջագայության, ինչպես նաև Եվրոպայում հունիսի 11-ին ու Մոսկվայում հունիսի 21-ին կայանալիք համերգների երգացանկը: