Հարի Փոթերի մասին ֆիլմի նոր սերիայում՝ «Ֆանտաստիկ գազանները և նրանց բնակության վայրերը», կարող է նկարահանվել «Օսկար-2015»-ի դափնեկիր Էդի Ռեդմեյնը։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Երիտասարդ կախարդի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը ակտիվորեն մասնակցում է նախագծին և սցենարի գրման աշխատանքներին:
«Սփին-օֆը» պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Հարի Փոթերի հայտնվելուց 70 տարի առաջ: Ռեդմեյնն իբր կկատարի մտացածին հերոս Նյուտոն Արտեմիս Ֆիդո Սքամանդերի դերը, որի հետ էլ տարբեր արկածներ տեղի կունենան:
Ֆիլմում կհայտնվեն նաև երկու քույրերի, նրանց ծնողների և Իակով անունով հերոսի կերպարները:










































