Time պարբերականի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակի քվեարկությունն ավարտվել է ուրբաթ օրը: Պաշտոնական արդյունքները կհայտարարվեն ապրիլի 13-ին: Խմբագրման տարբերակով ցուցակը կհրապարակվի ապրիլի 16-ին:
Նշվում է, որ վարկանշային աղյուսակի առաջին տեղում` ձայների 6.6 տոկոսով գտնվում է հարավկորեացի երգչուհի CL-ը` 2NE1 խմբից, որի մենեջերն աշխատել է Ջասթին Բիբերի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 6.4 տոկոսը` հայտնվելով երկրորդ տեղում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 11-րդ տեղում է, իսկ նրա կինը` Միշելը`12-րդ:








































