Օրերս Lip Sync Battle շոուի ժամանակ Էնն Հեթեուեյը նմանակել է Մայլի Սայրուսին: Այս մասին գրում է 7 days.ru-ն:
Դերասանուհին համար է ցույց տվել երգչուհու Wrecking Ball հիթի վերաբերյալ: Էննը երկու պարողների ուղեկցությամբ սպորտային հագուստով հայտնվում է բեմի վրա, սակայն արդեն առաջին կրկներգի ժամանակ դերասանուհին պատռում է իր տաբատը և մնում Սայրուսի ֆիրմային բոդիով: Հետո Հեթեուեյը վազում է և «թռչում» շինություններ քանդելու համար նախատեսված գնդի վրա:










































