Ամերիկացի մշակողները աշխատում են չհնացող և 100 տարվա ընթացքում թարմացում չպահանջող համակարգչի նախագծի ուղղությամբ, հաղորդում է Zdnet-ը:
Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ պաշտպանության նախարարությանն առընթեր Առաջնային հետազոտությունների վարչության (DAPRPA) շրջանակներում: Ներկա պահին DAPRPA-ն կյանքի է կոչում Building Resources Adaptive Software System (BRASS) համակարգը, որի նպատակն է յուրօրինակ ծրագրային ապահովման ստեղծումը, որն էլ իր ակտուալությունը կպահպանի առնվազն 100 տարի:
Մշակողների խոսքերով`այն ի վիճակի կլինի ինքնուրույն հարմարվել շուրջը տեղի ունեցող փոփոխություններին` վերլուծելով այն միջավայրը, որտեղ գտնվում է, ինչպես նաև ձեռքի տակ եղած ռեսուրսները:










































