ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ «Խնայում ենք էներգիա՝ խնայում ենք գումար» խորագրով այսօրվա հանդիպում-քննարկման ժամանակ ազդարարեց իր նոր՝ «Խնայող վարկեր» վարկատեսակի մասին:
Պրոդուկտի ներդրումը «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» և «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերություննրի կողմից հնարավոր է դարձել երկու միջազգային ֆինանսական գործընկեր կազմակերպությունների՝ «Հարավ-արևելյան Եվրոպայի հիմնադրամի» և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի»՝ «Էներգոկրեդիտ» հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ:
Բանկի բիզնեսի զարգացման վարչության պետ Արսեն Մելքոնյանի խոսքով ՝ այս նոր վարկատեսակը իրենց հաճախորդներին հնարավորություն կտա շուկայում ձեռք բերել մրցունակության դիրքի պաշտպանություն, որովհետև աճող գների պայմաններում շատ կարևոր է ինքնարժեքի ցածր մակարդակ պահպանելը՝ այդպիսով մրցակցային առավելություն ունենալով մյուսների նկատմամբ:
Նոր վարկատեսակը առևտրային վարկի տեսքով տրամադրվում է մինչև 8 տարի ժամկետով: Իսկ վարկի մարումը, Մելքոնյանի խոսքով, կիրականացվի էներգախնայողության հաշվին կուտակած միջոցներով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։









































