Ա Սերիայի 30-րդ տուրի «Պարմա»-ի դեմ խաղից առաջ Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է վնասվածքներից ապաքինվող Կարլոս Տևեսի և Անդրեա Պիրլոյի մասին:
Մասնագետը նշել է, որ արգենտինացի հարձակվողը կարող է մասնակցել առաջիկա հանդիպմանը, իսկ իտալացի կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կմասնակցի «Մոնակո»-ի դեմ հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 14-ին:
«Տևեսն ապաքինվել է և կարող է խաղադաշտ դուրս գալ թեկուզ վաղը: Պիրլոն «Պարմա»-ի դեմ հանդիպմանը չի մասնակցի, բայց խաղադաշտ դուրս կգա երեքշաբթի: Դա շատ կարևոր վերադարձ է»,- Football Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը:







































