Քաղաքական լուսանցքում հայտնված անմեղսունակ երևույթների տափակ հայտարարությունները մեկնաբանելու կարիք չկա։«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե Ցեղասպանության ճանաչման գործում հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շատ ավելի լուրջ ներդրում ունի, քան բոլոր հայրենասեր շարմազանովները իրենց ամբաղ-զամբաղ հայտարարություններով:










































