Բրազիլացի կարգավորողները հաստատել են, որ ամերիկյան Apple ընկերությունը iPhone ապրանքնանիշի օգտագործման բացառիկ իրավունք չունի իր երկրի տարածքում:
Համաձայն կարգավորողների հայտարարությունների՝ բրազիլական Gradiente Eletronica-ն գրանցել է այդ ապրանքանիշը դեռ 2000 թ.՝ յոթ տարի ավելի շուտ, քան ամերիկյան ընկերությունը:
Ինչպես հաղորդել է արտոնագրային վարչությունը՝ կարգավորողների սահմանումը չի արգելում Apple-ը կիրառել Բրազիլիայում, սակայն Gradiente-ի իրավունքները հարկավոր է էքսկլյուզիվ ճանաչել:
Apple-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանում իրավիճակը, սակայն փորձագետները նշում են, որ ամերիկյան ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կվիճարկի բրազիլական կողմի դիրքորոշումը:








































