Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Բորուսիա»-ի դեմ մրցավեճից հետո իր գնահատականը տվեց խաղին:
«Ափսոսում եմ, որ ամեն ինչ այսպես ավարտվեց: Խաղի ընթացքը հաշվի առնելով՝ ամեն ինչ արդարացի է: «Բորուսիա»-ն ցույց տվեց, որ շատ հզոր ու կազմակերպված թիմ է, բայց պետք չէ մոռանալ՝ նրանք օգտագործեցին մեր սխալները:
«Բորուսիա»-ն մեզ համար մեծ խնդիրներ չստեղծեց: Նրանց բոլոր պահերը առաջացան մեզ մոտ վախի ու անփութության առկայության պատճառով: Ամեն ինչ հիմա կորոշվի Դոնեցկում»,- Լուչեսկուի խոսքերն է մեջբերում Sports.ru-ն:









































